News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր փաստաթղթի որոնումների նպատակով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների նոր փուլի մեկնարկը նշանակում է, որ դեռեւս անավարտ գործեր կան գործընթացում ներգրավված կողմերի միջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արեւմտյան Անգլիայի Բրիստոլի համալսարանի ավագ դատախոս Գյունտեր Վալցենբախը:

Պատասխանելով հարցին, ինչո՞ւ Եվրամիությունը դեռեւս Հայաստանի կարիքն ունի, նա ընդգծեց, որ որոշակի ժամանակահատվածից հետո ԵՄ-ն հիմա ավելի լավ է պատրաստ Հայաստանի հետ երկարատեւ համագործակցության համար պայմանագրային շրջանակներ զարգացնել:

«ԵՄ-ն հստակ հավակնություններ ունի՝ գործնականում նախորդ հռչակագրերը կիրառելով եւ ԵՏՄ-ին Հայաստանին անդամակցությունը հաշվի առնելով: Միաժամանակ, թե առեւտրային հարաբերությունները հետագայում ինչպես կկարգավորվեն հիմնական Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների համաձայն, որեւէ կերպ չի բացառում «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում նախապես համաձայնեցված քաղաքական մի շարք ոլորտներում հետագա համագործակցությունը»,- նշեց փորձագետը:  

Ըստ Վալցենբախի, ԵՄ-ն մեծապես հետաքրքրված է տարածաշրջանի կայունությամբ, անվտանգությամբ եւ Հարավային Կովկասի բարգավաճմամբ, բայց ներկայում կառույցն ավելի շատ հակված է հատուկ ակնկալիքները կապել հայկական կողմի հետ՝ կայուն փոխգործակցություն եւ տարածաշրջանային ինտեգրման այլ սխեմաների հետ համատեղելիություն ապահովելու համար:

Վերլուծաբանի խոսքով, երկու կողմերի բանակցողներն էլ հակված են օրակարգում ներառել նույնիսկ հայկական հանրության համար ավելի բարդ խնդիրներ. կառավարման խորհրդարանական համակարգ, Լեռնային Ղարաբաղի հարցով երկարատեւ խաղաղության համաձայնագիր, աղքատության մակարդակի նվազեցման արդյունավետ ռազմավարություն: «Հենց այս ոլորտներում ԵՄ-ն կարող է շատ բանի հասնել սեփական վարկանիշի տեսանկյունից՝ տեղում ցուցադրելով իր քաղաքականության իրական դերն ու ազդեցությունը»,- ամփոփեց Գյունտեր Վալցենբախը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին նախանշված է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ իրավական նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ