News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելգիական դատաքննիչը մեղադրանք է առաջադրել Փարիզի ահաբեկչությունների գործով ձերբակալված վեցերորդ կասկածյալին: Այս մասին ասված է դաշնային դատախազության հայտարարության մեջ:

«Երեկ Բրյուսելում եւս մեկ մարդ է ձերբակալվել՝ հարցաքննության նպատակով: Այսօր դատաքննիչը կալանքի տակ է առել նրան: Նա մեղադրվում է ահաբեկչություններին եւ ահաբեկչական խմբերի գործունեությանը մասնակցության մեջ»,- հաղորդել են դատախազությունը:

Ներկայում Փարիզի ահաբեկչությունների գործով մեղադրանք է առաջադրվել Բելգիայի 6 քաղաքացու: Հետաքննության վարկածով, նրանցից երկուսը՝ Մոհամմեդ Ամրին եւ Համզա Ատտուն Փարիզից Բրյուսել են հասցրել ահաբեկչությունների գլխավոր կասկածյալին՝ Ֆրանսիայի եւ Բելգիայի կողմից հետախուզվող Սալահ Աբդեսլամին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, երրորդ մեղադրյալը Բելգիայում ծնված 39-ամյա մարոկկացի Լազեզ Աբրահիմին է, որին ձերբակալել են Բրյուսելում խուզարկությունների ժամանակ: Գործով չորրորդ մեղադրյալը 31-ամյա ֆրանսիացի Ալի Ուլքադին է, որը բնակվում է Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում, իսկ հինգերորդ մեղադրյալի մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 130 մարդ է զոհվել, ավելի քան 350 հոգի վիրավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ