News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նիդեռլանդներում ուսանողների առջեւ ունեցած ելույթում Ուկրաինայից հոգնած եվրոպացիներին եվրովախկոտներ է կոչել: Այս մասին հաղորդում է «112.UA»-ն:

«Ցավոք, հիմա ուկրաինացիները ստիպված են իրենց ընտրության համար արյամբ վճարել: Եվրոպայում տրամադրությունը, ցավոք, նույնպես այլ է: Շատ եվրոպացիներ հոգնել են: Շատերն ասում են՝ «բավական է, տվեք Կրեմլին այն, ինչ ուզում է»: Այդպիսի եվրոպացիները եվրովախկոտներ են: Եվրոպայի եւ Ուկրաինայի ապագան քաջերին է պատկանում: Մենք Ուկրաինայում գիտենք դա, քանի որ գիտենք մեր զինվորների քաջության, նրանց ինքնազոհության մասին: Քաջությունը՝ դա Ուկրաինան է՝ այսօր»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Նիդեռլանդները Եվրամիության վերջին երկիրն է, որը չի վավերացրել Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագիրը: ԵՄ-ի եւ Ուկրաինայի ասոցացման նպատակահարմարության մասին հանրաքվեն պետք է անցկացվի 2016 թվականի ապրիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ