News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ստիպել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին իրեն ծեր զգալ: Այս մասին նոյեմբերի 27-ին, Մալթայում մեկնարկած Ազգերի համագոծրծակցության գագաթաժողովում ունեցած իր ելույթում խոստովանել է ինքը՝ Եղիսաբեթ II-ը, հաղորդում է The Telegraph-ը:

Կանադայի վարչապետի պաշտոնում վերընտրված 43-ամյա Թրյուդոն հանդիսավոր բանկետի ժամանակ դիմել է Եղիսաբեթ II-ին՝ հիշեցնելով, որ նա շատ հաճախ է այցելել կանադա, այդ թվում Օտտավա, որտեղ ստորագրել է 1982 թվականի Սահմանադրական ակտը (Կանադայի սահմանադրության մասն է):

Կանադայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Բրիտանիայի թագուհին շատ ավելի լավ է ճանաչում Կանադան, քան շատ կանադացիներ:

«Շնորհակալություն Կանադայի վարչապետին, որ ստիպեց ինր նման ծեր զգալ»,-կատակել է 89-ամյա թագուհին, հաղորդում է Lenta-ն:

Եղիսաբեթ II-ը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես դարձել է ամենաերկար կառավարող միապետը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ: Նա գերազանցել է իր նախատատ Վիկտորիա թագուհու ռեկորդը, որը գահին մնացել է 23 226 օր, 16 ժամ եւ 23 րոպե:

Մեծ Բրիտանիան պատրաստվում է Եղիսաբեթ II-ի 90-ամյակի տոնակատարություններին: Տոմսերի վաճառքն սկսվել է նոյեմբերի 24-ին:

Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիան ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում: Նա Մեծ Բրիտանիայի թագուհի է դարձել 1952 թվականին: Այդ օրը մահացել է նրա հայրը՝ թագավոր Գեորգ VI-ը: Պաշտոնական գահակալությունը տեղի է ունեցել 1953 թվականի հունիսի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ