News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստություն է հայտնել թուրքական լրատվամիջոցների շուրջ ստեղված իրավիճակով, որոնք ճնշման են ենթարկվում կառավարության գործողությունները քննադատելու համար:

«Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին ապահովել իրավիճակ, որտեղ բոլոր անձինք ու կազմակերպությունները, այդ թվում լրատվամիջոցները, կարող են ազատորեն ներկայացնել իրենց կարծիքների ու քննադատությունների ողջ սպեկտրը՝ լրատվամիջոցների ազատության եւ կարծիքի ազատ արտահայտման մասին Թուրքիայի սահմանադրության երաշխիքների համաձայն»,-ասված է հաղորդագրությունում, որը ստորագրել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ նշվել էր, որ Թուրքիայում լրագրողներ են ձերբակալվել՝ Անկարայի կողմից Սիրիայի գրոհայիններին զենք մատակարարելու մասին հոդվածի համար:

ԱՄՆ պետքարտուղարությունը հստակեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, որ կառավարությանը քննադատող լրագրողները բախվում են ճնշումների՝ երկրի իշխանությունների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ