Քաբուլում մահապարտ ահաբեկչի հարձակումից սպանվել է ընտրական հանձնաժողովի անդամի թիկնապահը, հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տեղեկություններով՝ հարձակում է իրականացվել ընտրական հանձնաժողովի անդամի վրա: Ահաբեկչի իրականացրած պայթյունից զոհվել է պաշտոնյայի թիկնապահը եւ վիրավորվել նրա վարորդը, փոխանցում է Gazeta-ն:
Դեռեւս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: