News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայի բանակը սկսել է մետաղական ցանկապատ կառուցել Հունաստանի հետ սահմանին՝ այն վայրում, որտեղից ներգաղթյալերը մտնում են իրենց տարածք, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հաղորդվում է, որ ցանկապատը նման է Սերբիայի եւ Խորվաթիայի սահմաններին կառուցած պատնեշին:

Ավելի վաղ Սերբիայի եւ Մակեդոնիայի իշխանությունները որոշում էին կայացրել թույլատրել իրենց տարածք մտնել միայն երեք երկրներից՝ Իրաքից, Սիրիայից եւ Աֆղանստանից ժամանած փախստականներին:

Ականատեսները հայտնում են, որ Մակեդոնիայի ոստիկանությունը Հունաստանի հետ սահմանին արգելում է այլ երկրներից ժամանած փախստականների մուտքը իրենց տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ