News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց ինքը աճուրդում գնել է Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը:

Այս առնչությամբ Հովհաննես Մանուկյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ցավոք, մամուլում շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում՝ չնայած նրան, որ Վլադիմիր Վիսոցկին ինձ համար եղել եւ մնում է անգերազանցելի երգիչ: Իհարկե, չէի հրաժարվի որպես հուշ ունենալ Վիսոցկուն պատկանած որեւէ իր, սակայն ինչպես նրա շատ երկրպագուներ, ես նույնպես լրատվամիջոցներից եմ տեղեկացել արդեն իսկ ավարտված աճուրդի մասին… Այնուամենայնիվ մի նամակ կա, որ դեռ չի վաճառվել…»:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր. «Փարիզյան Drouot տանը վաճառքի է հանվել դերասան, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը, որը, մեր տեղեկություններով, 2 օր առաջ ձեռք է բերել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։

Վիսոցկու այրին ռուսական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Մարինա Վլադին, վաճառել է ամուսնու՝ բրոնզից եւ արծաթից պատրաստված դիմակն ու Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, որը զբոսաշրջային ստվարաթղթի վրա գրվել է 1980 թվականին։

Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է Հովհաննես Մանուկյանից ճշտել լուրի իսկությանը, նախկին նախարարը ֆեյսբուքի միջոցով արձագանքել է միայն. «Դա ինչ ինֆորմացիա է»։ Երբ մեր թղթակիցը մանրամասնել է, թե ինչի համար է հարցնում, Մանուկյանն այլեւս չի արձագանքել։ Նշենք, որ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությանը գնահատվել է 15 հազար եվրո»:

Տպել
Ամենաշատ