News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկարակյաց պանդա Բասին, որը Չինաստանում ամենաերկարակյաց մեծ պանդան է ու կյանքի տեւողությամբ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում, այսօր նշում է իր 35-րդ հոբելյանը: Եթե վերահաշվարկենք «մարդկային տարիքի», կարելի է ասել, որ նա արդեն 100 տարեկանից մեծ է:

Ինչպես հիշեցնում է «Սինհուա» գործակալությունը, Բասին Չինաստանի ոչ միայն ամենաերկարակյաց՝ այլեւ թերեւս ամենահայտնի պանդան է: Մասնավորապես նա է եղել՝ 1990 թ. Պեկինում անցկացվող Ասիական խաղերի խորհրդանիշ Պանպան պանդայի նախակերպարը: Չինաստանում ապրող յուրաքանչյուր երեխա այդ ժամանակվանից ի վեր ճանաչում է Պանպանին:

Երկրի բնակիչները մի քանի անգամ իրենց սիրելիի կենդանու համար անհանգստանալու առիթ են ունեցել: 2000 թ սկսած պանդան մի քանի անգամ լրջորեն հիվանդացել էր, բայց մասնագետների օգնությամբ Բասին հաղթահարել է եւ հիպերտոնիկ կրիզները, եւ պանկրեատիտի նոպաները: Մեծ պանդաներից հենց նրան են կատարակտայի հեռացման առաջին հաջող վիրահատություն արել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բասիի հոբելյանի տոնակատարությունը սկսվել էր դեռ կես տարի առաջ, այդ միջոցառումը օգտագործվում է մեծ պանդաների ու այլ հազվագյուտ կենդանիների պաշտպանությունը քարոզելու համար: Մասնավորապես Նյու Յորքի «Թայմզ սքվեր» հրապարակում տեղադրված էկրանին ցուցադրել են անիմացիոն տեսահոլովակ, որի գլխավոր դերակատարը հոբելյարն էր:

Վայրի պայմաններում մեծ պանդաները միջինը մոտավորապես 15 տարի են ապրում, բայց անազատության մեջ նրանք, որպես կանոն, ավելի երկար են ապրում՝ լավ սննդի ու խնամքի շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ