News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Lucara Diamond Corp ոսկերչական ընկերություն-օպերատորի մասնագետները ալմաստի արժեքը գնահատել են ավելի  քան  60 միլիոն դոլար, տեղեկացնում է  ТСН-ը` վկայակոչելով    Bloomberg-ին:

Ընկերության գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեմը հայտնել է, որ 1111 կարատ արժողությամբ թանկարժեք քարի գինը պետք է  էականորեն ավելի բարձր լինի 60 մլն դոլարից, որն այս պահին շուկայական գնահատականի ստորին շեմն է: Ընդ որում նա ավելի ճշգրիտ գին չի հայտնել: 

Միաժամանակ, Լեմի խոսքով, Լոնդոնի բնական գիտությունների թանգարանը ցանկանում է ցուցահանդես կազմակերպել, որտեղ ալմաստը գլխավոր ցուցանմուշը կլինի, իսկ  Discovery հեռուստաալիքը ցանկություն է հայտնել ֆիլմ նկարահանել հազվագյուտ գտածոյի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ