News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայում շուրջ 100 ապօրինի միգրանտներ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել Մակեդոնիայի եւ Հունաստանի սահմանին: Այս մասին գրում է մակեդոնական Makfax պորտալը:

Նրա տվյալներով, միջադեպի հետեւանքով տուժել է առնվազն 4 ոստիկան: Փախստականները քարեր նետելով իրենց բողոքն են հայտնել Մակեդոնիայի եւ Հունաստանի սահմանին մետաղական արգելապատնեշ կառուցելու Մակեդոնիայի իշխանությունների որոշման դեմ:

Նշվում է, որ շինարարական աշխատանքների վայր է ժամանել Մակեդոնիայի պաշտպանության նախարար Զորան Յոլեվսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ