News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ արաբական էմիությունների Zarooq ընկերությունը իր առաջին մշակման՝ Sand Racer մրցարշավային ամենագնացի մասին որոշ մանրամասներ է տարածել: Ամենագնացով կթույլատրվի երթեւեկել նաեւ ընդհանուր նշանակության ճանապարհներին: Ավտոմեքենան կկարողանա ժամում մինչեւ 200 կմ արագություն բացել: Մոդելի հրապարակյին դեբյուտը կկայանա առաջիկա հանգստյան օրերին Աբու Դաբիում «Ֆորմուլա 1-ի» Գրան պրի մրցանակաբաշխությունում:

Նորույթը ամբողջովին յուրօրինակ շասիի վրա է կառուցվելու, որը ամբողջովին ձեռագործ է լինելու՝ կարբոնի ու ապակու գործածումով: Դրա մշակման համար պատասխանատու էին Campos Racing-ի GP2 սերիայի մրցարշավային թիմի ու e.dams-Renault ձիարշավարանի մասնագետները, որն այս տարի շահել է դեբյուտային առաջնությունը:

Շարժիչը 3.5 լիտրանոց վեցմխոնանոց բենզինային շարժիչ է ունենալու, որը մշակվել ու արտադրվել է ՄԱԷ-ում: Հաջորդ ամիս սկսվելու են սարքի փորձարկումները: Այն կկարողանա 305, 400 ու 500 ձիաուժ ունենալ՝ ըստ պատվիրատուի ցանկության: Վառելիքային բակի ծավալը 110 լիտր է լինելու: Փոխանցման տուփը ավտոմատ է, զանգվածը՝ մեկ տոննայից քիչ ավելին, անվասակավառակները՝ 15 դյույմանոց՝ 33 դյույմանոց ամենագնացային անվադողերով:

Zarooq Motors ընկերությունը նաեւ մտադիր է Դուբայում կառուցել՝ մրցարշավային ամենագնացների համար մոտավորապես 100 ակր ընդհանուր մակերեսով տրեք: Այստեղ բոլոր ցանկացողների համար ավազի վրա մրցարշավային վարորդական դասընթացներ կկազմակերպվեն:

Sand Racer -ի բազային տարբերակի արժեքը մոտավորապես 100 հազար դոլար կկազմի: Ընկերությունը նախ մտադիր է կենտրոնանալ ՄԱԷ-ում մոդելի վաճառքի վրա: Իսկ հետո, հնարավոր է, հոսքագիծը կընդլայնվի եւ կսկսեն մեքենաները նաեւ Եվրոպա մատակարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ