News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ իշխանությունները Koryolink հեռախոսային ընկերությանը պարտավորեցրել են 191 կոդին հավելել նաև 2 թիվը: Հիմա արդեն ընկերության բաժանորդների հեռախոսահամարներում նշված կլինի «սրբազան կորեական հողի հավերժ նախագահի»՝ ընկեր Կիմ Իր Սենի ծննդյան տարեթիվը՝ 1912:

2008 թ. ստեղծված Koryolink ընկերությունը մոտավորապես 2.5 մլն բաժանորդ ունի:

Կապի մեկ այլ ընկերության՝ Kangsung-ի հեռախոսահամարներն անփոփոխ են մնալու՝ 195, գրում է The Guardian-ը

Փրովայդերը, որին այս փոփոխությունները չեն անդրադարձել, ավելի էժան ծառայություններ է մատուցում, դրա համար էլ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում երկրի բնակիչների շրջանում:

Կիմ Իր Սենը Հյուսիսային Կորեայի ղեկավարն է դարձել պետության ստեղծման տարին՝ 1948թ.: Նրա կառավարումն ավարտվել է 1994 թ.՝ նրա մահվան տարին: Պետության առաջին ղեկավարը եղել է նաև չուչխեի՝ ԿԺԴՀ պետական գաղափարախոսության գաղափարների հեղինակը, հայտնում է «Ռոսբալտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ