News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 5-ի երեկոյան ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Քաղսի գյուղի վերին թաղամասում դանակահարություն է կատարվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերեցին ճակատ-ճակատի բախված «Միթսուբիշի Պաջեռո» եւ «Վազ-2121» (Նիվա) մակնիշի մեքենաներ: Տուժողը «Միթսուբիշիի» վարորդն էր, որ ոստիկաններին պատմել է, որ ինքը մեքենայում նստած է եղել, երբ «Նիվան» դիմացից մեծ արագությամբ եկել ու ճակատային հարվածել էր իր մեքենային:

Տեսնելով, որ «Նիվայի» վարորդը գինովցած է, նա փորձել էր սթափեցնել վերջինիս, սակայն նա սկսել էր հրմշտել:

Մինչ ոստիկանները տուժողից հաղորդում էին վերցնում, Հրազդանի հիվանդանոցից ստացվել է դանակահարության մասին երկրորդ ահազանգը:

Պարզվել է, որ դանակահարությունը կատարել է նույն մարդը: Կարճ ժամանակ անց ոստիկանները հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ Արգամ. Մ-ին՝ իրենց տան բակում: Նա ոստիկաններին հայտնել է, որ «Միթսուբիշին» կտրել է իր դիմացը, եւ հնարավոր է, իր մեքենան շրջվեր, որի համար էլ վիճաբանություն է տեղի ունեցել: Նա նշեց, որ երկու տուժողներն էլ իր ընկերներն են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ