News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ադրբեջանին սահմանակից Ճամբարակ քաղաքի Ֆերմերների աջակցության կենտրոն: Պետության ղեկավարն աչքի է անցկացրել տնային ֆերմերային արտադրանքի` կաթի, պանրի, մեղրի արտադրության նոր տեխնոլոգիաները: 

Կենտրոնում ֆերմերները կարող են գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերել` ինչպես տրակտորներ, այնպես էլ ավելի թեթեւ մեքենաներ  (ձեռքի հնձիչներ, կթելու ագրեգատներ եւ այլն): Ինչպես  NEWS.am-ի թղթակցին ասել է կենտրոնի տնօրեն Հայկազ Խաչատրյանը, տեխնիկան լիզինգային հիմունքներով տրամադրվում է Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի  (CARD) կողմից, որը գործում է ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության (USDA) աջակցությամբ:

«Ֆերմերների համար պայմանները մատչելի են. 30 տոկոս կանխավճար եւ մարման համար  2 տարի: Համեմատաբար փոքր ագրեգատներ կան, մոտ`  1 – 1,5 մլն դոլար արժեցող, բայց որոնք շատ կարեւոր են ֆերմերի համար, ինչպես օրինակ հնձի կամ կթի սարքերը: Շատ շահավետ է այսպես ձեռք բերել դրանք», - հավելել է նա:

Բացի այդ, կենտրոնը նախատեսել է պանրի ֆերմենտացիայի համար ժամանակակից պեպսիններ տրամադրել: 

«Խորհրդային Միությունում շատ քիչ շրջաններն իրավունք ունեին պինդ, այսինքն` շվեյցարական պանիր արտադրելու: Մի քանի նման գյուղ մեզ մոտ էլ կար` այն ժամանակվա Կրասնոսելսկի շրջանում: Այսինքն անասնապահությունը մեզ մոտ միշտ շատ զարգացած է եղել: Հնարավորություններ կան վերածնելու եւ բազմապատկելու այն, ինչ կար», - հավելել է Խաչատրյանը: 

Կենտրոնը բացվել է Համաշխարհային բանկի` «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում եւ մրցունակություն» ծրագրի շրջանակում, որը սկսվել է  2011-ին եւ ավարտվել` 2016-ին: Երկու նման կենտրոն արդեն բացվել է Հայաստանի այլ շրջաններում Արագածոտնի շրջանի Արտաշավան գյուղում եւ Սյունիքի շրջանի Խնձորեսկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ