News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ Է.Ս.) 25SL321 պետհամարանիշով եւ «Վոլկսվագեն պասատ» մակնիշի 96AV900 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը պարզված չէ) ավտոմեքենաներն, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1985թ. ծնված Է.Ս.-ն եւ «Վոլկսվագեն պասատ» ուղեւոր 1981թ. ծնված Բ.Մ.-ն մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետեւ «Էրեբունի» ԲԿ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է ծանր:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենաները եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: 

Տպել
Ամենաշատ