News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունաստանի հանրությունը եւ ռուսաստանցի հույները դիմել են Ռուսաստանի իշխանություններին՝ կոչ անելով ճանաչել Թուրքիայի իրագործած պոնտացի հույների ցեղասպանությունը:

Ստորագրահավաքների եւ քաղաքացիական արշավների change.org հարթակում հրապարակված ստորագրահավաքի տեքստն ուղղված է Ռուսաստանի նախագահին, Պետդումային, Դաշնային խորհրդին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Արդեն 100 տարի անմեղ զոհերի հոգիներն արդարության կոչ են անում: Մենք դիմում ենք Ռուսաստանին, որն այդ ողբերգական օրերին ապաստան է դարձել թուրքերի գազանություններից փրկված հարյուր հազարավոր հույների համար, հիշատակել անմեղ զոհերին: Մենք դիմում ենք ՌԴ նախագային, ՌԴ Պետդումային եւ ՌԴ Դաշնային խորհրդին՝ ճանաչել Պոնտոսի հույների ցեղասպանությունը»,- ասված է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ