News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ միգրացիայի հարցով համաձայնությունը փախստականներին թույլ կտա մնալ Թուրքիայում՝ «նրանց ծագման երկրներին ավելի մոտ»: Ըստ Reuters-ի, այս մասին նոյեմբերի 29-ին Բրյուսելում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է համաձայնագիր, որը թույլ կտա սկսել միգրացիայի հարցերով ԵՄ-Թուրքիա գործողությունների ծրագիրը:

«Համաձայնագրի նպատակը պետք է լինի փախստականներին հնարավորություն տալ, որպեսզի նրանց ընդունեն Թուրքիայում՝ իրենց ծագման երկրներին ավելի մոտ: Իսկ Եվրամիությունը Թուրքիային կօգնի ապահովել սահմանների վերահսկողությունը՝ միգրացիոն հոսքերը նվազեցնելու համար: Դա բոլորի շահերի է բխում»,- ընդգծել է Ֆրանսուա Օլանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ