Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MIT) բեռնատարի հետաքննության գործով դատարանը կալանավորման որոշում է կայացրել 2 գեներալի եւ մեկ գնդապետի նկատմամբ։
Թուրքական Diken կայքի փոխանցմամբ՝ Ադանայում եւ Հաթայում հունվարի 1-ին եւ 19-ին MIT-ի բեռնատարները կանգնեցնելու հետաքննությունը վարող Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալ Իրֆան Ֆիդանը 3 բարձրաստիճան զինվորականներին հարցաքննել է մինչեւ կեսգիշեր։ Այնուհետ զինվորականներին տեղափոխել են դատարան, որն էլ նրանց նկատմամբ կայացրել է կալանավորման որոշում։
Նշենք, որ հիշյալ զինվորականների հրահանգով են կանգնեցրել դեպի Սիրիայի ահաբեկիչներին զենք տեղափոխող բեռնատարները, որոնք ուղեկցում էին Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության աշխատակիցները։