News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23–27.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել 760.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում եւ հաշվարկվել է 1,3 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 47,5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 4 գործի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում եւ հաշվարկվել է 1,26մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի   հայտնաբերած հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվություները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 4 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Երեւանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 34,7կգ /88հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երեւանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների եւ Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 5,5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,2մլն.դրամ:

Տպել
Ամենաշատ