News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրաքվեի գործընթացը կասեցնելու նպատակով դեկտեմբերի 1-ին ընդվզումներ իրականացնողներին եթե կալանավորեն, ապա  նրանք իրենց նպատակին կհասնեն կալանավայրերից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին հայտարարել է «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն՝ անդրադառնալով  այս օրերին իրեն ու իր կողմնակիցներին կալանավորելու հավանականությանը։

«Այս ռեժիմն այսօր, բնականաբար չի ուզենա մեզ ազատության մեջ տեսնել։  Եթե այսօր չեն կարողանում ձերբակալել, ապա դա իրենց ցանկության բացակայությունը չէ, ուղղակի չեն կարողանում տարբեր պատճառներով։ Մեկն այն է, որ նույնիսկ անազատության մեջ լինելով՝ իրենք հասկանում են, որ մեր ընթացքն այլեւս կասեցնել հնարավոր չի լինելու։ Մենք ասել ենք՝ 100-ամյակն առանց այս ռեժիմի, մենք շարունակում ենք գործել այս տրամաբանությամբ»։

Անդրադառնալով   ԱԱԾ-ի կողմից օրերս զինված հանցախմբին վնասազերծելուն, 21 հոգու ձերբակալությանը՝ Սեֆիլյանն այն համարեց  «մասկի շոու», սակայն միաժամանակ ավելացրեց, որ դա  մարզային բնակչության տրամադրության վրա  բացասաբար է ազդելու։ 

«Այդ խմբում գտնվող մարդկանց մեծամասնությունը ազնիվ հայ մարդիկ են, մեր երկրում առաջին անգամը չէ, որ հատուկ ծառայությունները փորձում են հայրենասեր մղում ունեցող մարդկանց վերահսկողության տակ պահել։ Այդ պրոցեսը միշտ եղել է։ 2009 թվականից, ինչ ես այս իշխանություններին ընդդիմացել եմ, ինձ տարբեր քաղաքացիներ են մոտեցել ծայրահեղ գաղափարներով։ Անշուշտ իմ հորդորը միշտ եղել է  այն, որ փորձել նպատակին հասնել առանց ծայրահեղ  միջոցների»,-ասաց Սեֆիլյանը։

 Ըստ նրա՝ եթե  Ազգային անվտանգության ծառայությունը ուզենար դա ավելի շուտ կանխեր, ապա կաներ։ «Թե ինչու  է ամիսներ շարունակ թույլ տվել, որ այդ մարդիկ զբաղվեն այդպիսի գործունեությամբ, այդ հարցի պատասխանը կստանանք ռեժիմի հեռացումից հետո»,-հայտարարեց Սեֆիլյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ