News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հավաստիացնում է, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը դեռ նոյեմբերի սկզբին է պատրաստվել ձյան ետսքով տեղումներին:

«Տնտեսվարող սուբյեկտներին դեռ նոյեմբերի սկզբին ենք զգուշացրել, որ մեքենաների անվադողերը փոխեն: Հասարակական տրանսպորտը պատրաստ է տեղումներին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հենրիկ Նավասարդյանը:

Դիտարկմանը, թե ամեն տարի առաջին ձյանը մայրաքաղաքում քաոսային իրավիճակ է ստեղծվում, քաղաքապետարանի պաշտոնյան ընդգծեց, որ դա հասարակական տրանսպորտի հետ որեւէ առնչություն չունի:

Նշենք, որ ըստ օդերեւութաբանների՝ դեկտեմբերի 3-ին Հանրապետությունում, այդ թվում Երեւանում, ձյան տեսքով տեղումներ են սպասվում: Ըստ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի՝ նախարարության տրանսպորտային պարկը եւ փրկարարական տեխնիկան լիովին պատրաստ է ձմռան գալուն

Տպել
Ամենաշատ