News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վանաձորցի Աննան, որի երկու դուստրերը սովորում են Վանաձորի պետական համալսարանում,  հայտնվել է լուրջ խնդրի առջեւ. չի կարողանում վճարել աղջիկների ուսման վարձը։

«Քոլեջը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո աղջիկներս ընդունվել են համալսարանի «Կառավարում» բաժինը, որտեղ տարեկան վարձը 250.000 դրամ է: Մինչև վարձը չմուծեմ, երեխեքը ուսանող չեն համարվի» ,- NEWS.am–ին ասաց Աննան։

Ուսումնական տարվա սկզբից Աննան աջակցության խնդրանքով դիմել է տարբեր պետական եւ ոչ պետական կառոյցների: Լոռու մարզպետարանից ու Վանաձորի քաղաքապետարանից հրաժարվել են աջակցել նրան: Բարեգործական հիմնադրամներից մեկը 100.000 դրամի չափով աջակցել է ընտանիքին:

Երեխաներին միայնակ մեծացնող մայրը մի կերպ այդ գումարին ևս 25.000 դրամ է ավելացրել ու վճարել երեխաներից մեկի առաջին կիսամյակի ուսման վարձը: Մյուսինը վճարել, սակայն, ոչ մի կերպ չի կարողանում:

Աննայի ընտանիքը վարձով է բնակվում, մայրը մշտական աշխատանք չունի, վերջերս երկու աղջիկների չափահաս դառնալու արդյունքում զրկվել է նաև ընտանեկան նպաստ ստանալու հնարավորությունից:

Առաջիկա օրերին վարձը չվճարելու դեպքում աղջիկներից մեկը կարող է զրկվել ուսումը շարունակելու հնարավորությունից: 125.000 դրամի չափով աջակցությունը կարող է վճռորոշ լինել այս ընտանիքի համար:

Տպել
Ամենաշատ