News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սարդերի «սեւ այրի» տեսակի սարդոստայնի օգնությամբ գիտնականները կարողացել են միտոքոնդրիալ ԴՆԹ-ներ հայտնաբերել, որոնք հնարավորություն են տալիս պարզել այն միջատների տեսակները, որոնք գտնվել են դրա վրա:

«Սարդոստայնը սարդերի գենետիկ նյութի իդեալական աղբյուր է, որը ստացվում է ոչ ինվազիվ մեթոդներով: Դա հնարավորություն է տալիս կենսամոնիթորինգ անցկացնել առանց ուղղակի ազդեցության կամ էլ ուսումնասիրվող օրգանիզմներին անհանգստություն պատճառելու», — ասում է հոդվածի հեղինակներից մեկը: Բացի այդ, ի տարբերություն միջատների, որոնք փոքր են, արագաշարժ եւ անորսալի, սարդոստայնը հնարավոր է արագ հայտնաբերել», ասում է Gazeta-ն:

Acheta domesticus տնային լուսատտիկներով սնված «սեւ այրիների» սարդոստայնի ուսումնասիրությունը, գիտնականներին հնարավորություն է տվել դրանում հայտնաբերել երկու միջատի` սարդի եւ զոհի ԴՆԹ-ները: Այս բացահայտումը սարդոստայնն առաջին անգամ ներկայացնում է որպես ոչ ինվազիվ գենետիկ նյութի աղբյուր եւ պրակտիկ մեծ նշանակություն ունի: Դրա արդյունքները կարող են օգտագործվել վնասատուների դեմ պայքարում, կենսաաշխարհագրական հետազոտություններում եւ այս կամ այն տարածքում տեսակների կենսաբազմազանության ուսումնասիրման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ