News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ծայրահեղականությունը եւ կլիմայի փոփոխությունը այն մարտահրավերներն են, որոք գլոբալ պատասխան են պահանջում: Այդ մասին ասել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը` ելույթ ունենալով Փարիզում կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի    21-րդ Համաշխարհային համաժողովին: 

«Ծայրահեղականությունը, որ մահ է ցանում, մեզ` բոլորիս համար ամենամեծ սպառնալիքներից մեկն է:  Դա գլոբալ պատասխան է պահանջում, ինչպես եւ այն թեման, որն այսօր քննարկելու ենք», - ասել է նա:

Նիկոլիչը վստահեցրել է, որ Սերբիան «ամբողջությամբ աջակցում է այն ջանքերին, որոնք ձեռք են առնվում ժամանակակից քաղաքակրթություններից մեկի համար ունիվերսալ լուծումների փնտրտուքում. Այդ սպառնալիքից ապահովագրված չէ ոչ մի երկիր, անկախ նրա չափերից եւ տնտեսական զարգացման մակարդակից եւ դրա հետեւանքներին մենք բոլորս ենք բախվում»:

«Գնահատականները ցույց են տվել, որ միայն իմ երկրում 2000-ից ի վեր կլիմայական եւ եղանակային ծայրահեղ կամակորությունների պատճառած վնասը կազմել է ավելի քան  5 մլրդ: Աղետալի ջրհեղեղը, որպիսին տեղի չէր ունեցել վերջին  120 տարվա ընթացքում եւ որն անցյալ տարի արձանագրվեց Սերբիայում, վտանգեց ավելի քան 1,6 միլիոն մարդու կյանքը, առողջությունը եւ գույքը: Նյութական կորուստները կազմեցին մոտ 1,7 մլրդ եվրո, ինչը հանգեցրեց նրան, որ ավելի քան 125 հազար բնակիչ մեկ ժամում հայտնվեց աղքատության եզրին: Ես հավատում եմ, որ այժմ մենք վճռական պահի առաջ ենք կանգնած, որից կախված կլինի ամբողջ մոլորակի, ամեն մարդու եւ գալիք սերունդների  ապագան», - նշել է սերբ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ