News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անցնող մեկ ամսվա ընթացքում շփման գծում լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է։ Այդ մասին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությանը՝ նվիրված 2015 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված ռազմավարական բնույթի միջոցառումների, դրանց արդյունքների եւ առաջիկա անելիքների քննարկմանը:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է տարեսկզբից մինչ օրս ազգային բանակում միասնական եւ հետեւողական աշխատանքի արդյունքում արձանագրված ձեռքբերումների ու դրական առաջընթացի մասին: Որպես նախորդ ամիսների շարունակություն՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ հաշվետու ժամանահատվածում եւս պատշաճ կերպով կատարվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված ծրագրերը, ինչպես նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման եւ արդիականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հատուկ ուշադրություն է դարձվել առաջնագծում եւ մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական եւ զորահավաքային պատրաստականության միջոցառումների պլանավորմանը եւ անցկացմանը: Դրանցից առավել ուշագրավ են բարձր մակարդակով անցկացված հրամանատարաշտաբային եւ մարտական հրաձգությամբ զորավարժությունները, հանկարծակի ստուգումները, որոնց արդյունքները եւս մեկ անգամ հավաստել են, որ հայկական զինված ուժերը ունեն մարտունակության բարձր աստիճան եւ ունակ են կատարելու առաջադրված մարտական խնդիրները:

Ընդգծելով նաեւ, որ անցնող մեկ ամսվա ընթացքում շփման գծում լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է՝ պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատերալագործման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար: Այս առնչությամբ պաշտպանության նախարարի կողմից առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են մի շարք ցուցումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ