News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չինացի հնագետները Չինաստանի հյուսիս-արեւմուտքում մոտ 4 հազար տարվա վաղեմության ավելի քան 300 հնագիտական գտածո են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։

Հնագետների խմբի ղեկավար Վան Սյոյանի խոսքով՝ գտածոները հայտնաբերել են Չինաստանի Նինսյա Հուեյի ինքնավար մարզի տարածքում պեղումների ժամանակ։ Գիտնականները կարողացել են ուսումնասիրել 800 քառ/մ տարածք։ Պեղումների վայրում հայտնաբերվել են կավե ամաններ, բաժակներ, դանակներ, քարե կացիններ։ Բացի այդ, հնագետները հայտնաբերել են տարբեր խեցիներ, որոնք ենթադրաբար օգտագործվել են դեկորատիվ նպատակներով։

Բեյյուանի տարածքը, որտեղ տարվում են պեղումները, կազմում է 25 հազար քառ/մ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ