News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օրվա կեսին Էյֆելյան աշտարակը դադարել է այցելուների ընդունել: Դա տեղի է ունեցել ֆրանսիական մայրաքաղաքում նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների շարքից հետո արդեն երկրորդ անգամ: 

Ինչպես տեղեկացրել է Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերությունը,  «անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովման համար բավարար չէ ոստիկանների թվի այն ավելացումը, որ տրամադրել է քաղաքի ոստիկանության պրեֆեկտուրան, ինչպես նաեւ անվտանգության աշխատակիցների այն հավելյալ թիվը, որ տրամադրում է ինքը` ընկերությունը», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Ինչպես բազմիցս ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի մասնագետները, Էյֆելյան աշտարակը մի շարք ծայրահեղական կազմակերպությունների կողմից ներառվել է հարվածների  հիմնական հնարավոր թիրախների ցուցակի մեջ:  Այդ պատճառով աշտարակի ստորոտում մշտապես ոստիկանության մի քանի մեքենա է հերթապահում, ռազմական պարեկներ են շրջում: Աշտարակի հարկերում քիչ չեն քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցները: 

Ամեն օր Էյֆելյան աշտարակ առնվազն 7 մլն մարդ է այցելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ