News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ, 75-ամյա Կարապետ Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին 47-ամյա որդուն կացնով սպանել, այնուհետեւ նրա մարմինն  ավտոտնակում թաղել է կնոջ իմացությամբ: NEWS.am-ի հետ զրույց նման պնդում արեցին սպանված Գերման Ոսկանյանի հարազատները:

«Կինն իմացել է, մի քանի շիշ էլ ջուր է լցրել դրել, որ ամուսինը գա, տանի, ավտոտնակը լվա: Ոստիկանությունում էլ ասել է՝ լավ ենք արել, սպանել ենք, հասցրել ա, սպանել ենք: Սպանել են, հետո էլ գնացել, նստել հաց էին ուտում»,- NEWS.am-ին ասաց սպանված Գերման Ոսկանյանի կինը՝ Գոհար Պապոյանը:

Նա պատմեց, որ ամուսնու անհետացման օրը սկեսրայրը տարօրինակ պահվածք է ցույց տվել, երբ հարսը տուն է եկել, նրան ասել է, թե տեսել է՝ ինչպես է Գերմանը նստում ազգությամբ ռուս տղամարդկանց ավտոմեքենան ու գնում: Տիկին Գոհարի պատմելով՝ երբ ինքը որոշել է ոստիկանությունում հաղորդում տալ ամուսնու անհետացման մասին, սկեսրայրը փորձել է թույլ չտալ:

«Այդ օրը մինչեւ ուշ գիշեր զանգահարում էի, չէր պատասխանում Գերմանը: Բայց նախքան տուն գալը խոսել էի հետը, ասում էր՝ տուն է հասնում: Հետո հաջորդ ամբողջ օրը փնտրում էինք, մեր բարեկամները գիտեին, որ Գերմանն անհետացել է: Հաջորդ օրը Գերմանի հայրը ավտոտնակ էր իջել, ինչ-որ բաներ էր արել: Դրանից հետո մտանք ավտոտնակ, ոչինչ չգտանք»,- պատմեց սպանվածի կինը:

Սպանությանից երկու օր անց ոստիկանությունը գտել է Գերման Ոսկանյանի մարմինը ավտոտնակում՝ գլխի բազմաթիվ վնասվածքներով:

Կարապետ Ոսկանյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել, դատաքննության փուլում մի քանի անգամ փոխել է ցուցմունքը՝ հակասելով ինքն իրեն: Նա այժմ պնդում է, որ անմեղ է, որդուն չի սպանել: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Կարապետ Ոսկանյանը աֆեկտի վիճակում չի եղել որդուն սպանելիս:

Հարազատների համար մինչեւ հիմա անհասկանալի է՝ ինչու է Կարապետ Ոսկանյանը նման բան արել: 

Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 104 հոդվածի 1 մասով` սպանությունը՝  ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ