News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ նրա հարազատները դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հսանրաքվեին կլինեն ընտրակեղծիքների դեմ պայքարի առաջին գծում:

«Մայրս, հայրս, քույրս, եղբայրս եւ մնացած բարեկամներս ու հարեւաններս «Ժառանգության» կողմից ներգրավված են հանձնաժողովի կազմում: Ընդհանրապես ես ինձ դասում եմ այն քաղաքական գործիչների շարքին, որոնք կանգնում են ոչ թե ժողովրդի հետեւում, այլ իր հարազատների հետ միասին առաջին շարքում է կանգնում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ի տարբերություն մյուս հանձնաժողովականների՝ իր հարազատների նկատմամբ որեւէ ճնշում չի եղել եւ կատակեց. «Իմ կողմից են ճնշումներ եղել, որպեսզի իրենք հանձնաժողովում ներգրավվեն»:

«Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ փորձ է արվում «երկխոսության» գնալ այն հանձնաժողովականների հետ՝ առաջարկելով ընտրակաշառք:

«Իմ հարազատների նկատմամբ ճնշումներ չեն եղել, բայց այլոց նկատմամբ եղել են, եւ հստակ են: Հստակ գիտեմ՝ ով է եղել, ով է զբաղվել, ուղղակի հանձնաժողովականները վախենում են բարձրաձայնել: Հանձնաժողովի անդամներին ահաբեկում են, փորձում են գտնել այն անձանց, ովքեր կարող են իրենց հետ խոսել, ովքեր իրենց մոտ խոսքի իրավունք ունեն, փորձում են կաշառք առաջարկել՝ 100-200 հազար դրամ: Փորձում են թույլ տեղերը գտնել, որպեսզի ճնշեն եւ վախեցնեն. այդ ամենը կա»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ զերծ մնալով անուններ հիշատակելուց:

Նշենք, որ դեկտեմբերի 6-ին կկայանա Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեն: Նախգծով նախատեսվում է անցում խորհրդարանական կառավարման համակարգին:

«Ժառանգություն» կուսակցությունը միացել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին, որը դեկտեմբերի 1-ից նախատեսում է շուրջօրյա հավաքների միջոցով իշխանափոխություն անել, այդկերպ կասեցնել հանրաքվեն եւ ստեղծել ժամանակավոր կառավարություն:

«Ընդդիմության միասնական շտաբի» անդամները կարեւորում են բոլոր ընտրատեղամասերում վստահված անձեր ունենալը, որպեսզի ընտրախախտումներ տեղի չունենան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ