News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի Սուրի շրջանում մամուլի ասուլիսից հետո լրագրողների աչքի առջեւ Դիարբեքիրի փաստաբանների միության քուրդ նախագահ Թահիր Էլչիի սպանությունը դատապարտել են Հոպայում (Խոպա)։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Հոպայում հավաքված հարյուրավոր քաղաքացիներն ի նշան Թահիր Էլչիի սպանության դեմ բողոքի, երթ են իրականացրել՝ պահելով տարբեր կարգախոսներով պաստառներ։ Գլխավոր պաստառի վրա գրված է եղել․ «Պալատին (Էրդողանին անվանելու տարբերակ) իր թափած արյան մեջ ենք խեղդելու»։

Խմբի անունից ելույթ է ունեցել Քամիլ Ուսթաբաշը՝ շեշտելով, թե իրենք չեն վախենում Էրդողանի ստեղծած ֆաշիստական մթնոլորտից ու ճնշումներից։

Նշենք, որ Հոպան Թուրքիայի միակ բնակավայրն է եղել, որտեղ Էրդողանը չի կարողացել քարոզարշավ իրականացնի, քանի որ քաղաքացիները նրան քարկոծել ու վռնդել են։

Հոպայի բնակչության գերակշիռ մասը, այդ թվում քաղաքապետը, համշենահայեր են, որոնք խոսում են հայերենի բարբառ համարվող համշենահայերենով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը…
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ հրամաններն են կատարում։ Ի՞նչ հիմքով են...
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին
Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության...
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 հազարը
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 1,7 մլն մարդ...
Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ...
Ամենաշատ