Էստոնացի երկու լողորդներ Տարտուում անցկացվող Aura Open Cup մրցումների ժամանակ կորցրել են մատները: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Tartu Postimees-ին:
Նոյեմբերի 28-ին լուրջ վնասվածք է ստացել Էստոնիայի հավաքականի անդամ Սանդեր Պաավոն: Ցատկ կատարելուց հետո մարզիկը զգացել է, որ ձախ ձեռքի միջնամատը միայն մաշկից է կախված:
Մեկ օր անց նույնպիսի վնասվածք է ստացել եւս մեկ մարզիկ՝ Ռոբերտ Ռոոզեն: Ջուրը ցատկելուց հետո նա կորցրել է գիտակցությունն ու հիվանդանոց տեղափոխվել: Առաջիկայում դեպքերի առիթով հետաքննություն կանցկացվի: