News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ավելի քան 20 հազար սինգապուրցիներ են միացել ստորագրահավաքին, որով պահանջում են չեղարկել երգիչ Ադամ Լամբերտի մասնակցությունը երկրի ամանորյա գլխավոր համերգին՝ Countdown 2016-ին: NME-ի փոխանցմամբ, նրանց զայրացրել է արտիստի սեռական կողմնորոշումը եւ ԼԳԲՏ-հանրությանն աջակցությունը:

Ստորագրահավաքն ուղղվել է Սինգապուրի կառավարությանն ու համերգի կազմակերպիչ MediaCorp. ընկերությանը: Հայտարարված 20 հազար ստորագրությունը հավաքելուց հետո նախաձեռնությունը դադարեցվել է:

Ըստ «Lenta.ru»-ի, սինգապուրցների այս նախաձեռնությանն ի պատասխան՝ Լամբերտը համերգին ելույթ ունենալու իր իրավունքի օգտին սեփական ստորագրահավաքն է սկսել: Այն ավելի քան 24 հազար մարդ է ստորագրել: Ներկայում այն նույնպես փակվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ