News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատում նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք-Մարաշի առանձնատներից մեկում հաստատված զինված խմբին վնասազերծելու՝ Ազգային անվտագության ծառայության եւ ոստիկանության ստորաբաժանումների գործողությունները:

«Մեր տղաները հրաշալի օպերացիա իրականացրին, որը տեւեց ընդամենը 50 վայրկյան, առանց մարդկային զոհերի, առանց վնասվածքների, բարձր որակի միջոցառումն անցկացրին: Գերակշիռ մասը մեր հասարակության, գնահատեց եւ շնորհակալություն հայտնեց: Ավելորդ չեմ համարում իմ խոնարհումն ու երախտապարտությունը հայտնել բոլոր այն տղաներին, ովքեր առաջին գծում մասնակցեցին միջոցառմանը, բուն պրոցեսին: Իմ խորին հարգանքն ու սերը ձեզ, իմ եղբայրներ: Ես պատիվ ունեմ ձեզ հետ ծառայելու»,- այսօր՝ նոյեմբերի 30-ին օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է Վլադիմիր Գասպարյանը: 

Ոստիկանապետը մտահոգություն է հայտնել, սակայն, հանրության որոշ խմբերի գնահատականի վերաբերյալ՝ զգոնության եւ անաչառության կոչ արել բոլոր նրանց, ում անվտանգությունը նույնպես ապահովվել է այդ գործողության մասնակիցների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:

«Էդ տղաները, մահն աչքերի առաջ, իրենց անձը զոհաբերելով, իրենց երեխաների ապագան զոհաբերելով մտել են մի որջ, հլը դեռ ծաղրում են՝ շոու են կազմակերպել: Երեւի ձեր տեսակով շոու կազմակերպողներ եք: Ազգային անվտանգությունը, ոստիկանությունը, իրավապահ մարմինները շոուեր չեն կազմակերպում, սադրիչներ չեն պահում, սադրիչները նրանք են պահում, ովքեր շատ են խոսում խաղաղությունից, խոսում են խաղաղ ամեն ինչից, ինչից ես վախենում եմ, որովհետեւ խաղաղությունից խոսացողը պատերազմի ա պատրաստվում»,-ասել է Վլադիմիր Գասպարյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: 21 անձ կալանավորվել է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ