News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մերձդնեստրում Գերագույն խորհուրդ՝ խորհրդարան են ընտրել: 4 պատգամավորների անունները նոյեմբերի 30-ին հրապարակել է ԿԸՀ ղեկավար Ելենա Գորոդեցկայան:

Նրա խոսքով, լուրջ խախտումներ չեն արձանագրվել, ընտրություններին մասնակցությունը կազմել է 47%. 2010 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ 4%-ով ավելի:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս տարի առաջին անգամ Մերձդնեստրում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են տեղական իշխանության մարմինների ընտրությանը զուգահեռ:

Չնայած թեկնածուների 95%-ն ինքնառաջադրվել է, իր հաղթանակի մասին արդեն հայտարարել է երկրի խոշորագույն «Թարմացում» կուսակցությունը: Այս կուսակցության հետեւում կանգնած է «Շերիֆ» մասնավոր ընկերությունների հոլդինգը, որն անցյալ տարի ապահովել է հանրապետության բյուջեի եկամուտների կեսից ավելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ