News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն խորը անհանգստություն է հայտնել Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշման առթիվ, որով Ռուսաստանում «Բաց հասարակություն» կազմակերպության եւ «Բաց հասարակության «Աջակցության հիմնադրամ» ինստիտուտի գործունեությունը «անցանկալի» է ճանաչվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բաց հասարակություն» կազմակերպության եւ «Բաց հասարակության «Աջակցության հիմնադրամ» ինստիտուտի ներառումը էլ ավելի կսահմանափակի Ռուսաստանում քաղաքացիական հասարակության աշխատանքը: Այս գործողությունը խիստ միջոցների կիրառման եւս մեկ օրինակ է՝ կապված Ռուսաստանի կառավարության ազդեցության աճի հետ»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում:

Պետքարտուղարությունում հավելել են, որ «անհանգստացած են անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, փոքրամասնությունների անդամների եւ ընդդիմադիր ուժերի նկատմամբ սահմանափակումների աճով, որոնք կցանկանային ներկայացված լինել ռուսական կառավարությունում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ