News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արգենտինայի Ռիո Նեգրո նահանգում տեղակայված խաղաղ ուրանի հարստացման գործարանը վերսկսել է իր աշխատանքը։ Այս մասին հայտնել է Արգենտինայի դաշնային պլանավորման, պետական ներդրումների եւ ծառայությունների նախարարությունը։

«Մի քանի ամսից մենք այս գործարանի օգնությամբ կարտադրենք սեփական վառելիքը»,- գործարանի վերագործարկման միջոցառումների ժամանակ ասել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները։ Նրա խոսքով՝ գործարանում օգտագործվելու է ուրանի հարստացման լազերային տեխնոլոգիա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախագահն  ընդգծել է, որ վառելիքն օգտագործվելու է բացառապես խաղաղ նպատակներով։ Պլանավորվում է, որ գործարանը հարստացված ուրան կմատակարարի Արգենտինայի տարածքում գործող ԱԷԿ-երին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ