News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Համաճարակին վերջ տալու եւ դրա նորացումը կանխելու նպատակով մենք պետք է գործենք բոլոր ճակատներում: Այս մասին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա առթիվ իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

Նա իր ուղերձում, մասնավորապես, հայտարարել է.

«Այս տարի ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը մենք նշում ենք նոր հույսով: Ես երախտագիտությամբ ողջունում եմ ակտիվիստների վճռական գործունեությունն ու առողջապահության ոլորտի աշխատողների հետեւողական ջանքերը: Ես խորին հարգանքով եմ վերաբերվում նաեւ իրավապաշտպանների սկզբունքային դիրքորոշմանն ու բոլոր այն մարդկանց խիզախությանը, որոնք միավորել են ուժերը՝ այս հիվանդության դեմ պայքարի հարցում հասնելու համաշխարհային առաջընթացի:

Սեպտեմբերին ընդունված Կայուն զարգացման նպատակների շրջանակներում ողջ աշխարհի առաջնորդները միակամ հանձն են առել մինչեւ 2030 թվականը վերջ տալ ՁԻԱՀ համաճարակին: Այս հանձնառությունն արտացոլում է համերաշխության ուժը, որի շնորհիվ, ի արձագանք այս կործանարար հիվանդության, կազմավորվել է ժամանակակից պատմության մեջ ամենաընդգրկուն շարժումներից մեկը:

Մենք շատ բան ունենք սովորելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարից: Մեկը մյուսի հետեւից մարդիկ բարձրացել են՝ ի աջակցություն գիտության, մարդու իրավունքների եւ ՄԻԱՎ-ով ապրող բոլոր անձանց հնարավորությունների ընդլայնման: Ահա այսպես մենք վերջ կտանք համաճարակին. առաջ ընթանալով միասին:

Անհրաժեշտ է գործել հենց հիմա, ժամանակը չի սպասում: Սա է պատճառը, որ կոչ եմ անում որդեգրել ներդրումներն անհապաղ արագացնելու  մոտեցում եւ վերացնել կարիքների ու ծառայությունների միջեւ եղած խզումը:

Համաճարակին վերջ տալու եւ դրա նորացումը կանխելու նպատակով մենք պետք է գործենք բոլոր ճակատներում: Անհրաժեշտ է ավելի քան կրկնապատկել արդյունավետ բուժում ստացող անձանց քանակը՝ ընդգրկելով ՄԻԱՎ-ով ապրող բոլոր 37 միլիոն մարդկանց: Անհրաժեշտ է դեռահաս աղջիկների եւ երիտասարդ կանանց համար ապահովել կրթության եւ ՄԻԱՎ-ից պաշտպանվելու իրական հնարավորությունների հասանելիություն: Եվ մենք պետք է բնակչության՝ խնդրին առնչվող հիմնական խմբերին ապահովնք արժանապատվությամբ ու հարգանքով տրամադրվող ծառայություններից օգտվելու լիակատար հնարավորություն:

Յուրաքանչյուր երեխա կարող է ծնվել ՄԻԱՎ-ից զերծ՝ մայրերից, որոնք ոչ միայն ողջ կմնան, այլեւ իրենց ավելի ու ավելի լավ կզգան: ՁԻԱՀ-ին վերջ տալն էական նշանակություն ունի «Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա» քարոզարշավի եւ այն գլոբալ ռազմավարության հաջողության համար, որը նախաձեռնել եմ՝ ձգտելով ապահովել կանանց, երեխաների եւ դեռահասների առողջությունն ու բարեկեցությունը մեկ սերնդի ընթացքում:

Սահմանված թիրախներին արագացված կերպով հասնելը կկանխարգելի ՄԻԱՎ-ով վարակման եւ ՁԻԱՀ-ով պայմանավորված մահվան նոր դեպքերը՝ միաժամանակ վերացնելով ՁԻԱՀ-ի հետ կապված խարանն ու խտրականությունը:

Ես մեծ հույսեր եմ կապում Ընդհանուր վեհաժողովի՝ ՁԻԱՀ-ի վերաբերյալ բարձր մակարդակի նիստի հետ, որը նախատեսված է 2016 թ.-ին եւ վճռորոշ հնարավորություն է աշխարհի համար՝ ստանձնելու ՁԻԱՀ-ին արագընթաց վերջ տալու հանձնառություն:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի այս համաշխարհային օրը եկեք հարգանքի տուրք մատուցենք բոլոր նրանց, ովքեր այս հիվանդության պատճառով կորցրել են իրենց կյանքը, եւ վերահաստատենք մեր վճռականությունը՝ պայքարելու հանուն արդարության, օգնության հասանելիության եւ ավելի հուսադրող ապագայի՝ ողջ աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ