Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփի շրջանում Ղուրանի դասընթացների շենքում բռնկված հրդեհի հետեւանքով 6 երեխա է մահացել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 30-ի գիշերը Քուլփի շրջանի Ղուրանի դասընթացների շենքում նախնական տեղեկություններով էլեկտրական սալօջախից բռնկված հրդեհն արագ տարածվել է։ Երեխաների մեծ մասին հաջողվել է փրկվել, սակայն 6-ի չի հաջողվել դուրս հանել շենքից։ Այրվածքներ ստացած 3 երեխայի էլ տեղափոխել են հիվանդանոց։