News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը պատգամավորին ոչ վայել պահվածք է դրսեւորել. նման որոշում է կայացրել ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը:

Որոշման ամբողջական տեքստն առաջիկայում կհրապարակվի խորհրդարանի կայքում:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին:

Տպել
Ամենաշատ