ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին եւ Թուրքիային կոչ է արել կենտրոնանալ «ընդհանուր թշնամու»՝ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարի վրա, հայտնում է AFP-ն։
«Մենք բոլորս ընդհանուր թշնամի ունենք, դա ԻՊ-ն է, եւ ես ուզում եմ համոզվել, որ մենք կենտրոնացած ենք այդ սպառնալիքի վրա»,- ասել է Օբաման Փարիզում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Սու-24 օդանավը խոցելուց հետո Թուրքիայի նախագահի հետ քննարկել է Անկարայի եւ Մոսկվայի համատեղ աշխատանքը։