Նոյեմբերի 30-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 37 երթուղու ավտոբուսում գողացել են ուղեւորուհու դրամապանակը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ բերման է ենթարկվել 41-ամյա Արմեն Ա.-ն:
Պարզվել է, որ նա է գողացել դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, սոցիալական քարտ եւ այցեքարտեր:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն: