ՆԱՏՕ-ն կերկարաձգի առաքելությունն Աֆղանստանում մինչեւ 2016-ի վերջը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
«Մենք որոշում կընդունենք Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության երկարաձգման մասին եւ կքննարկենք դրանում ընդգրկված ուժերի մասնակցության աստիճանը»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բացի այդ, մենք կքննարկենք միջոցների հավաքման արշավի սկիզբը՝ 2018 թվականից հետո Աֆղանստանի բանակի ֆինանսավորման նպատակով»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: