Թբիլիսիի Վարքեթիլի թաղամասի 3-րդ միկրոշրջանում գտնվող «Նիկորա» ընկերության խանութի վրա հարձակում է տեղի ունեցել։ Միջադեպի հետեւանքով վիրավորվել է անվտանգության ծառայակիցը։ Նրա մարմնից 7 փամփուշտ են հանել, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ խանութ է ներթափանցել հրազենով զինված մեկ մարդ։ Դեռեւս անհայտ է, ձերբակալվել է արդյոք աշխատակցին վիրավորած մարդը։
ՆԳՆ-ից հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ հետաքննություն է ընթանում։