News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 17.11.2015 թ-ի թիվ 2 պաշտոնական պարզաբանմամբ անդրադարձել է ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացում առաջացող թվով 4 խնդիրների եւ տվել ստորեւ ներկայացված լուծումները.

1. Դիտարկենք այն դեպքը, երբ հաճախորդը միեւնույն բանկում ՀՀ դրամով եւ արտարժույթով ունի թե՛ ընթացիկ եւ թե՛ ավանդային հաշիվներ: Եթե ԴԱՀԿ ծառայության կողմից տվյալ հաճախորդի նկատմամբ իրականացվի բռնագանձում, ապա այն տեղի կունենա հետեւյալ հերթականությամբ.

•        Ընթացիկ հաշիվներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցներ,

•        Ընթացիկ հաշիվներում արտարժույթով առկա դրամական միջոցներ,

•        Ավանդներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցներ,

•        Ավանդներում արտարժույթով առկա դրամական միջոցներ:

Առաջին հերթում նշված հաշիվներում պարտավորության չափով մնացորդ չունենալու պարագայում՝ բանկը արգելադրում է հաջորդ հերթում առկա դրամական միջոցները:

Այսինքն, բանկն առաջնահերթ կարգով ստուգում եւ բռնագանձումն իրականացնում է ՀՀ դրամով ընթացիկ հաշիվներից, այլ ոչ թե հաճախորդի ավանդից կամ արտարժույթով հաշիվներից:

2.    Նշված պարզաբանմամբ ՀՀ կենտրոնական բանկը ամրագրել է, որ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող բռնագանձման գործընթացում բանկը չի կարող արգելադրել քարտային հաշվի վրա առկա վարկային միջոցները (օվերդրաֆտ):

Օրինակ՝ հաճախորդը ունի քարտային հաշիվ, որով ստանում է իր աշխատավարձը: Նույն քարտը հնարավորություն է ընձեռնում հաճախորդին աշխատավարձի եռապատիկի չափով ստանալ վարկ (օվերդրաֆտ): Եթե հաճախորդի նկատմամբ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվի արգելադրում կամ բռնագանձում, ապա հաճախորդի օվերդրաֆտը ենթակա չէ արգելադրման կամ բռնագանձման:

3.    ՀՀ կենտրոնական բանկը անդրադառնում է նաեւ այն դեպքին, երբ հաճախորդն ունի վարկային գծի հնարավորություն (օվերդրաֆտ) եւ անբողոքարկելի վարչական ակտի հիմքով (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք) սկսվել է կատարողական վարույթ:

Պարզաբանմամբ ամրագրվել է, որ եթե նման պարագայում արգելադրվում են հաճախորդի դրամական միջոցները (բացառությամբ՝ օվերդրաֆտի), ապա դա դեռեւս հիմք չէ հաճախորդի օվերդրաֆտի օգտագործման հնարավորությունը բանկի կողմից կասեցնելու կամ որեւէ կերպ սահմանափակելու համար:

Օրինակ՝ հաճախորդի քարտային հաշիվը հնարավորություն է ընձեռնում աշխատավարձի եռապատիկի չափով ստանալ վարկ (օվերդրաֆտ): ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տուգանել է հաճախորդին, որի հիման վրա ԴԱՀԿ ծառայության կողմից սկսվել է բռնագանձման գործընթաց, որի ընթացքում բանկի կողմից արգելադրվել է հաճախորդի բանկային հաշիվները: Այն հանգամանքը, որ ՀՀ ՃՈ տուգանքի արդյունքում արգելադրվել է հաճախորդի հաշիվները, բավական չէ, որպեսզի բանկը հաճախորդին համարի անվճարունակ (կամ ֆինանսական վիճակի վատթարացում) եւ որեւէ կերպ սահմանափակի վարկային գծից օգտվելու հնարավորությունը:  

4.    Պարզաբանվել է նաեւ, որ բոլոր այն դեպքերում, երբ բռնագանձումը իրականացվում է հաճախորդի ավանդային հաշվից եւ հիմքում ընկած է անբողոքարկելի դարձած վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք), ապա բանկը պետք է շարունակի հավելագրել ավանդի պայմանագրով նախատեսված տոկոսներ, այլ ոչ թե ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոս՝ մինչեւ ավանդի ժամկետը լրանալը հաճախորդի կողմից ավանդի գումարը բանկից վերցնելու դեպքում՝ բանկը հաշվեգրում է այլ տոկոսներ, որոնք սովորաբար մի քանի անգամ ցածր են լինում ավանդի պայմանագրով նախատեսված տոկոսներից (օրինակ՝ 0.01%):

Օրինակ՝ հաճախորդը բանկի հետ կնքել է ավանդի պայմանագիր 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, 10 ամիս ժամկետով եւ 10% տոկոսադրույքով: Պայմանագիրը կնքելուց 5 ամիս անց հարկադիր կատարողի կողմից իրականացվում է բռնագանձում 10.000 ՀՀ դրամ գումարի չափով: Այս դեպքում բանկը պետք է ավանդի մնացորդի (990.000 ՀՀ դրամ) գումարի վրա շարունակի հավելագրել պայմանագրով նախատեսված տոկոսը (այս դեպքում՝ 10%):

Տոկոսների հաշվեգրման վերը նշված կարգից բացառություն են կազմում ստորեւ նկարագրված երկու դեպքերը.

Դեպք 1. Բռնագանձման հիմքում ընկած է անբողոքարկելի դարձած վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք), իսկ ավանդի տվյալ տեսակի (պրոդուկտ) համար նախատեսված է նվազագույն շեմ եւ բռնագանձման արդյունքում ավանդի մնացորդը պակաս է լինում այդ նվազագույն շեմից:

Օրինակ՝ հաճախորդը բանկի հետ կնքել է ավանդի պայմանագիր 100.000 ՀՀ դրամ գումարի չափով, 10 ամիս ժամկետով եւ 10% տոկոսադրույքով, իսկ տվյալ ավանդի համար նախատեսված է 100.000 ՀՀ դրամ նվազագույն շեմ: Պայմանագիրը կնքելուց 5 ամիս անց հարկադիր կատարողի կողմից իրականացվում է բռնագանձում 10.000 ՀՀ դրամ գումարի չափով, որի համար հիմք է հանդիսանում անբողոքարկելի վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք): Այս դեպքում բանկը իրավունք է ստանում ավանդի մնացորդի (90.000 ՀՀ դրամ) գումարի վրա հավելագրել ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ:

Դեպք 2. Բոլոր այն դեպքում, երբ բռնագանձման հիմքում ընկած է ոչ թե անբողոքարկելի վարչական ակտը, այլ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռիը, ապա բանկը հաճախորդի ավանդից բռնագանձում իրականացնելիս կարող է հաշվեգրել ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ