News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ անց այդ «ժողովրդավարական» պետության ղեկավարը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների բոլոր չափանիշներով սկսել է հարձակումներ իրականացնել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների վրա։

Ներկայումս Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարան ավանում ձերբակալումներ են ընթանում։ Ուժայինները ուժով ոստիկանություն են տանում տղամարդկանց։ Տեղաբնակներից մեկը հայտնել է, որ գիշերն իրենց տուն են մտել ոստիկանները, ձերբակալել ընտանիքի հորը, որին մեղադրել են ապօրինի զենք պահելու համար, որն իրենց հետ բերել էին հենց ուժայինները, հայտնում է Contact.az-ը։

Նարդարանում ձերբակալված մարդկանց քանակը հայտնի չէ։ Սակայն ոստիկանության եւ ԱԱՆ գործողությունները վկայում են այն մասին, որ ուժայինները զենք եւ «վնասակար» գրականություն են փնտրում։ Ավանը շղթայված է, օտար մարդկանց ավան մտնել թույլ չեն տալիս։

Իմամ Ալիի անվան հրապարակում իրավապահ մարմինների մեծաքանակ ուժեր եւ զրահատեխնիկա են կենտրոնացրած, հայտնում է Turan-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Սակայն գործը Նարդարանով չի սահմանափակվել։ Ոստիկանությունը փակել է հարեւան Մաշթաղա ավանը։ Ընդ որում՝ ոստիկանները դիրքեր են զբաղեցրել Զաբրաթ ավանից մի քանի կմ հեռավորության վրա։

Միեւնույն ժամանակ ՆԳՆ-ն, ԱԱՆ-ն եւ Գլխավոր դատախազությունը հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ դեկտեմբերի 1-ին Նարդարանում հատուկ գործողությունների կապակցությամբ ՆԳՆ եւ ԱԱՆ ներքին զորքեր են մտցնում Նարդարան։

Նշենք, որ անցյալ գիշեր պետք է Նարդարան տեղափոխեին նոյեմբերի 26-ին ոստիկանության հետ բախումներից զոհվածների դիերը։

Բոլոր այդ միջոցառումները իշխանությունները ձեռնարկել են՝ ելնելով այն մտավախությունից, որ ոստիկանության  կողմից սպանված երիտասարդների թաղման արարողությունը կարող է բողոքի լուրջ ցույցի վերածվել։ Այդ նպատակով իրավապահները սահմանափակում են մուտքը դեպի Նարդարան։ Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ դեկտեմբերի 2-ին շիաները նշում են Իմամ Հուսեյնի սգո 40-րդ օրը։ Իսկ Նարդարանի մզկիթը գլխավոր կենտրոնն է, որտեղ  Ափշերոնի բնակիչներն ավանդաբար նշում են այդ օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ