News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակից հենց նոր Ոստիկանները բերման ենթարկեցին Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանին եւ եւս մեկ անձի։

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասաց, որ Գեւորգ Սաֆարյանի վրա կասկածելի իր է եղել, ոստիկանները խնդրել են հանել եւ ցույց տալ իրենց, Սաֆարյանը հրաժարվել է, ինչի պատճառով նրան բերման են ենթարկել:

Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը խոստացավ կես ժամից, երբ ոստիկանությունում պարզեն՝ ինչ կասկածելի իրի մասին է խոսքը, ինքը կտեղեկացնի հավաքվածներին:

«Ընդդիմության» միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ Սաֆարյանին բերման են ենթարկել, քանի որ նա թույլ չի տվել, որ ոստիկանները խուզարկեն իրեն: Նրա խոսքով՝ ոստիկանները խուզարկում են բոլոր հրապարակ մտնողներին, խուզարկել են նաեւ իրեն:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակը եւ հարակից փողոցները գտնվում են ոստիկանության ուժեղ հսկողության տակ։

Նշենք, որ քիչ անց Ազատության հրապարակում կմեկնարկի Սահմանադրական փոփոխությունների դեմ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը, որը ըստ կազմակերպիչների, լինելու է համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը, եւ նրանք չեն հեռանալու, մինչեւ չհասնեն իշխանափոխության: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիներին կոչ է արել իրենց հետ վրաններ բերել հանրահավաքին, թեեւ քաղաքապետարանը մերժել էր Ազատության հրապարակում վրան տեղադրելու թույլտվության՝ «Նոր Հայաստանի» դիմումը:

Նշենք, որ «Ընդդիմության միասնական շտաբի» կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը:

«Ոչ»-ի ճակատի մաս կազմող ու «Ընդդիմության միասնական շտաբից» առանձին հանդես եկող «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որին միացել է  նաեւ Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ին գնալու է Ազատության հրապարակ եւ սատարելու է «Նոր Հայաստանին»: «Ոչ»-ի ճակատի առաջիկա հանրահավաքը նախատեսված է դեկտեմբերի 3–ին։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի։

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ