News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ամանորի շեմին գների բարձրացումը վատ ավանդույթ է դարձել։ Այս մասին դեկտեմբերի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ամանորյա ապրանքների՝ մսամթերքի կոնկրետ տեսականու, ալկոհոլի, ցիտրուսի եւ այլ մրգերի գները բարձրանում են ակնհայտ, իսկ առօրյա ապրանքների՝ հացի, շաքարի գների բարձրացումը քողարկվում է։ «Հացի գինն օրինակ կարող է նույնը մնալ, իսկ քաշը՝ պակասել։ Շաքարն էլ կարող են խոնավացնել։ Այդուհանդերձ պետք չէ ամեն բան սեւ գույներով պատկերել։ Չի կարելի չնկատել վերջին տարիներին պարենամթերքի եւ սպասարկման որակի բարձրացումը։ Սակայն մի շարք հարցեր դեռ օրակարգում են։ Դրանցից մեկը՝ մանկապարտեզներում թունավորումներն են, որոնք վերջին տարում մի քանի անգամ տեղի են ունեցել»,- ասել է Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ