News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հունաստանի կառավարությունը ջանքեր կգործադրի թոշակների կրճատումներից խուսափելու համար։ Այս մասին ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Սիրիզա կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը։

«Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի առանց ցավոտ կրճատումների պահպանենք թոշակները եւ միաժամանակ կփորձենք նորից այդ համակարգը կենսունակ դարձնել՝ բոլորովին նոր սխեմա առաջարկելով»,- մեջբերում է Ցիպրասի խոսքը Reuters-ը։ Վարչապետը, սակայն, չի պարզաբանել, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Հունաստանի միջազգային ֆինանսական օգնության ծրագիրը հաստատվել էր օգոստոսի 15-ին։ Ինչպես նախորդները, սա նույնպես նախատեսված է 3 տարով։ Օգնության չափը 86 մլրդ եվրո է, իսկ մարման միջին ժամկետը՝ 32.5 տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ