News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Նոր Հայաստանի» հավաքի եւ երթի գլխավոր նպատակը Հայաստանում քրեական ռեժիմին դիմադրելու գործողություններին սկիզբ դնելն է։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ (ֆոտոռեպորտաժ)

Նրա խոսքով, դրա համար ընդդիմությունը պիտի լինի միասնական, իրար նկատմամբ ուշադիր եւ մտահոգ։ «Մենք այսօր պիտի կարողանանք մատուցել մեր կազմակերպվածությամբ, ժողովրդին եւ ամբողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը չի կորցրել իր կարողությունը՝ պաշտպանելու իր իրավունքները։ Մենք իրացնում ենք մեր սահմանադրական իրավոնքները եւ ոչ մի զիջում չի լինի»,- նշել է Ղուկասյանն ու հավելել. «Ոստիկանությունը զգուշացրեց, որ իրենց տրված է հրաման լինել խիստ։ Մենք ասում ենք՝ մենք լինելու ենք խաղաղ, բայց գործելու ենք ազատ եւ մեր բոլոր իրավունքներն իրացնելու ենք։ Անելու ենք այն, ինչի իրավունքը տրված է մեզ ի ծնե»։

Քաղաքագետը նաեւ ներկայացրել է իրենց երեք պահանջները՝ պիտի կասեցվի սահմանադրական փոփոխությունների գործընթացը, վարչախումբը պիտի հեռանա եւ նոր ընտրություններով գա լեգիտիմ իշխանություն։

Հանրահավաքում ելույթ է ունեցել նաեւ արվեստագետ Երվանդ Մանարյանը։ «Չամաչենք, արդար ձեւով կարողանանք իրար հետ զրուցել։  Կարողանանք նայել մեր ընտանիքների, երեխաների աչքերին։ Պիտի կարողանանք համարձակ կերպով, գլուխներս բարձր վերադառնալ տուն եւ ասել, որ մենք մեր պատիվը բարձր պահեցինք։ Ամեն մի խոսքի համար հետո պիտի պատասխան տանք։ Չամաչենք պատասխան տալիս»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ